ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաք. հարաբերական կայությունը կրկին վտանգված է

Hussein Faleh/AFP

Իրաքի իշխանությունները վերաբացել են Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են կառավարական առանցքային հաստատություններն ու օտարերկրյա դիվավագիտական ներկայացուցչությունները:

«Կանաչ գոտին» հնարավոր է դարձել վերաբացել վարչապետի գրասենյակի և ցուցարարների միջև բանակցությունների արդյունքում: Իրաքի իշխանությունները խոստացել են բավարարել ցուցարարների պահանջները: Արդեն հայտարավել է մի շարք բարեփոխումների մասին՝ այդ թվում նաև սոցիալական ոլորտում:

Արդեն մեկ շաբաթ է Իրաքի տարածքում չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները: Հաշվի առնելով, որ բողոքի ակցիաների մասնակիցների մեծամասնությունը երիտասարդներ են՝  իշխանությունները անմիջապես արգելափակել էին Facebook  և WhatsApp սոցիալական ցանցերը՝ ցուցարարների ակտիվությունը կանխելու համար, սակայն մեծ հաշվով դա չբերեց դժգոհության ալիքի մարման: Ավելին, խաղաղ ցույցերը հաճախ վերաճում էին ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց արդյունքում զոհերի թիվն արդեն  գերացանցում է 100-ը, տուժել է ավելի քան 6 հազար մարդ: Սա ԻՊ դեմ հաղթանակից հետո Իրաքի պատմության ամենաարյունալի դրվագն է:

Ցուցարարները բողոքում են գործազրկության, կոռուպցիայի և հանրային ծառայությունների ցածր որակի դեմ: Թեև պետությունն ունի նավթային հարուստ պաշարներ, սակայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրները, որոնք առաջացել էին 2003 թվականի պատերազմից հետո, որևէ կերպ լուծել չի հաջողվում: եվ պատճառը ոչ միայն ահաբեկչության դեմ պատերազմում Իրաքի ներքաշվելն էր, այլև երկրում առկա կոռուպցիայի բարձր մակարդակը: Նման պայմաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակից և անվտանգության ոլորտում որոշակի կայունացումից հետո սոցիալ-տնտեսական խնդիրների առաջին պլան մղվելը միանգամայն սպասելի էր: Ուստի, այստեղ ինչ-որ ուժերի կողմից բողոքի ակցիաներն ուղղորդելու հավանականությունը շատ փոքր է, առավել ևս, որ որևէ ուժ չի ստանձնել ակցիաների կազմակերպման պատասխանատվությունը:

Փոխարենը, չի բացառվում, որ հանրային տրամադրություններն ինչ-որ փուլից սկսվեն օգտագործվել տարբեր ուժերի կողմից իրենց օրակարգն առաջ մղելու համար՝ այդ թվում նաև ծայրահեղական: Ուստի, երկրում բավականին մեծ գնով հաստատված հարաբերական կայունությունը պահպանելու համար Իրաքի իշխանություններին հարկավոր է ձեռնարկել խորքային  և արագ արդյունք տվող բարեփոխումներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: