ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախցի Միշան և Սերժ Թանկյանը միասին երգել են «Արցախ» երգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայտնի System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանում է՝ մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019), երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը:

Շնորհանդեսին մասնակցել է նաև արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանը, փոխանցում է News.am- ը:

Միշա Գրիգորյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ռոք աստղի հետ կատարում է վերջինիս «Արցախ» երգը:

«Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի Սերժ Թանկյանի և այլ բարձրաստիճան հյուրերի համար։ Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրառում է կատարել Միշան:

Սերժ Թանկյանի սուրճի շնորհանդեսին ներկա են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ և այլ բարձրաստիճան հյուրեր:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: