ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 657,47 դրամ ԱՐԾԱԹ - 269,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 602,3 դրամ

Վրաստանի Պատրիարքի «կոշտ» նամակը Ադրբեջանին

© РИА Новости

Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Բ-ն նամակ է հղել Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին. հոգևոր առաջնորդի դժգոհության պատճառը սահմանային Դավիթ Գարեջայի վանական համալիր այցելելու Ադրբեջանի կողմից դրված արգելքն է:

Նամակում Պատրիարքն ընդգծել է ստատուս քվոն վերականգնելու և զբոսաշրջիկների այցելություններն այդ համալիրներ թույլ տալու անհրաժեշտությունը, փոխանցում է 1lurer.am:

«Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրով՝ երկու երկրների սահմանը որոշվում է 1936 և 1938 թթ. քարտեզով, որտեղ Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքերը ֆիքսված են Վրաստանի տարածքում: Մեզ համար կատարելապես անհասկանալի են ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք 2019 թվականից փաստացի մեզ զրկել են Ուդաբնոյի և Չիչխիտուրիի եկեղեցիներից և այնտեղ ամբողջովին սահմանափակել են ինչպես ուխտավորների և զբոսաշրջիկների, այնպես էլ հոգևորականների այցերը»,- ասված է Իլիա Բ-ի նամակում։

Դավիթ Գարեջայի վանական համալիր 6-րդ դարի քարանձավային վրացական եկեղեցիների համալիր է, որը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին: Համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում. այն վիճարկվում է 1991 թ.-ից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 8 կմ/ժ
13 C°
 
11°  23° 
17.10.2019
12°  24° 
18.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: