ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանն ընդունել է IEEE Computer Society-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում կարող է անել ավելին՝ հաշվի առնելով առկա ներուժը: Նա պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել ոլորտում իրականացվող ծրագրերին ու նորարարական նախաձեռնություններին՝ նշելով, որ ապագան կապված է դրանց հետ:

IEEE Computer Society-ն համակարգչային ինժեներիայի և ծրագրավորողների համաշխարհային կազմակերպություն է, որն ունի ավելի քան 81 հազար անդամ ողջ աշխարհում: Ամեն տարի այն կազմակերպում է համաժողովներ, իրականացնում կրթական ծրագրեր, հրատարակում ոլորտին առնչվող տարբեր նյութեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: