ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

Արցախի Մարտունիում կայանալիք նռան փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են

Հոկտեմբերի 19-ին Արցախի Մարտունի քաղաքում կայանալիք նռան երրորդ փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունի քաղաքի ավագանու անդամ, փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ցանկացողները տոմսերը կարող են ձեռք բերել Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Մաստեր» էլեկտրոնային խանութից և «Արմատներ» («The Roots») կենսակենտրոնից: Տոմսի արժեքը 1000 դրամ է: Ավտոբուսները շարժվելու են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ժամը 9:00-ին, իսկ ժամը 11:00-ին տեղի է ունենալու փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
«Պետք է նշեմ, որ այս տարի փառատոնին լինելու են մի շարք անակնկալներ և հետաքրքիր ծրագրեր: Առայժմ փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 21 մենատնտես: Բացի դրանից, առանձին տաղավարներով ներկայանալու են նաև համայնքները: Այս տարի հայտեր ունենք նաև Երևան քաղաքից: Առայժմ հայտագրման գործընթացը շարունակվում է, և մինչև հոկտեմբերի 14-ը բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, կարող են դիմել Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժին»,- ավելացրել է Ա. Մկրտչյանը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 4 կմ/ժ
12 C°
 
10°  22° 
15.10.2019
10°  23° 
16.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: