ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկում է սամբոյի երիտասարդական և պատանեկան ԱԱ-ն

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-14-ը կկայանա սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ):

Պատանիների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Էմին Շիրոյանը (48 կգ), Դավիթ Հովսեփյանը (52 կգ), Նորայր Հովհաննիսյանը (56 կգ), Արամ Աղաջանյանը (60 կգ), Նարեկ Ամիրյանը (65 կգ), Նարեկ Առաքելյանը (70 կգ), Արսեն Կարապետյանը (75 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Հակոբ Ղայթանջյանը (87 կգ), Դավիթ Հարությունյանը (+87 կգ), իսկ աղջիկներից  պայքարի են դուրս գալու Վարսիկ Գրիգորյանը (56 կգ) և Գայանե Պետիկյանը (68 կգ):

Հայ սամբիստների հետ մրցավայր են մեկնել մարզիչներ Մանվել Խոյեցյանը և Վովիկ Խոջայանը, պատվիրակության ղեկավարը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: