ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել է դադարեցնել գործողությունը Սիրիայում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական երկիր պահանջել է Թուրքիայից դադարեցնել գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, քանի որ այն չի լուծի այդ երկրի անվտանգության խնդիրները: Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ նախօրյակին կայացած փակ կոնսուլտացիաներից հետո հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը, որը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի «եվրոպական հնգյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Լեհաստանի, ինչպես նաև հայտարարությունը պաշտպանած էստոնիայի անունից:

«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմակական գործողությունից: Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունը և գտնում ենք, որ այն չի լուծի այն խնդիրները, որոնք մտահոգում են Թուրքիային», - հայտարարել է նա:

Շուլցի խոսքով` Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունն էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանի իրադրությունը, կխորացնի քաղաքացիական բնակչության տառապանքները և նոր փախստականների հայտնվելու պատճառ կհանդիսանա Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: