ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրում ընդգրկված երիտասարդների ֆոտոաշխատանքների ցուցադրությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ Հանրապետության նախագահի կողմից «Հայրենիքի պաշտպան» ձեռնարկի մասին հայտարարելուց հետո հիմնադրամը նախաձեռնել է առաջին ծրագիրը և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժվող երիտասարդների համար կազմակերպել լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժի դասընթացներ։ Ծրագրին մասնակցել է կենտրոնում բուժվող 11 երիտասարդ: Նրանցից Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ արդեն աշխատանքի է անցել «Երևան, իմ սեր» հիմնադրամում:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ կարևոր է համարել ուշադրությունը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հայրենիքը պաշտպանելիս իրենց կյանքն են վտանգել, նրանցից ոմանք վիրավորվել են, առողջական խնդիրներ ձեռք բերել։ «Նրանց մեջ կան շատ երիտասարդներ, որոնք թոշակ են ստանում, սակայն այն չի կարող բավարարել երիտասարդ մարդուն։ Խնդիրը նրանց նորմալ կյանք վերադարձնելն է, և ես ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն այսօր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում։ Փայլուն և տաղանդավոր մարդիկ են, նվիրված աշխատում են ու հոյակապ արդյունքներ ունեն»,-նշել է նախագահը։

Անդրադառնալով ցուցադրված ֆոտոաշխատանքներին՝ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր մասնակից իր ոճն ունի. «Ուրախ եմ, որ նրանցից մի քանիսն իրենց կյանքը կշարունակեն սովորածն օգտագործելով որպես մասնագիտություն, որով հպարտ կլինեն, կստեղծագործեն և որի օգնությամբ իրենց լիարժեք տեղը կգտնեն հասարակության մեջ։

Ուզում եմ կրկնել իմ կոչը՝ եթե մեզանից յուրաքանչյուրը՝ լինի դա պետական հիմնարկ կամ մասնավոր ընկերություն, մի փոքր քայլ անի և օգնի այն երիտասարդներին, որոնք այսօր գուցե հոգեբանական, ֆինանսական դժվարության մեջ են, կարողանա կյանք վերադարձնել մեկ, երկու, երեք հոգու, ապա մեծ գործ արած կլինի»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Ծրագրի մասնակից 21-ամյա Տիգրան Սարգսյանը, որը Սպիտակ քաղաքից է, նշել է, որ զինծառայության ընթացքում վիրավորվելուց հետո սկզբում իրեն թվում էր, թե կյանքը վերջացել է, բայց՝ « երբ իմացա լուսանկարչական դասընթացների մասին, ոգևորվեցի, գրանցվեցի և մեծ սիրով մասնակցեցի: Շնորհակալ եմ: Շարունակելու եմ և կարծում եմ՝ միշտ հմտանալու տեղ կա»:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Հայկուհի Մինասյանն իր խոսքում նշել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ կենտրոն առաջին այցից և իրենց շահառուներին աշխատանքի ընդունելու կոչից հետո այսօր 30-ից ավելի տղաներ աշխատում են տարբեր հաստատություններում: «Բոլոր զինվորների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն նախագահ»,- ասել է կենտրոնի տնօրենը: Նա նաև կարևորել է զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած երիտասարդների համար պետության կողմից պատշաճ բուժօգնության ապահովումը:

Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել տղաներին և նշել, որ դասընթացների մասնակիցները «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից որպես նվեր ստանալու են լուսանկարչական ապարատներ: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հայտարարվում է մրցույթ՝ միևնույն թեմայով լուսանկարչության համար, որի հաղթողը կստանա երկրորդ լուսանկարչական ապարատը: «Ձեզանից յուրաքանչյուրը ցույց է տվել, որ իսկապես տաղանդավոր է,- ասել է նախագահ Սարգսյանը:- Մեր համատեղ ճանապարհը երկար է լինելու: Ես ուրախությամբ ներկա եմ լինելու ձեր ցուցահանդեսներին»: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: