ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22,846.52 դրամ ԱՐԾԱԹ - 276.4 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,099.2 դրամ

Կարծում եմ՝ խիղճն ու արդարությունը ձեր կողմից են. Զատուլինն՝ Արցախում

novostik.com

Չնայած բոլոր զոհաբերությունների, տառապանքի՝ Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքում հսկայական ձեռքբերումներ, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը, գրում է Aysor։

«Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած մաքառման, եթե այն պարտադրվի նրանց։ Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ապա վստահ եմ, որ ողջամտությունը, բանականությունը և բարի կամքը կհաղթեն, և խաղաղությունն ու ճանաչումը երաշխավորված կլինեն։ Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունների և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի հետ հարաբերություններն ավելի խորն են։ 

Մեկ օր, մեկ րոպե չի անցել, որ Ռուսաստանը չաջակցի հակամարտության խաղաղ լուծմանը։ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը բարի մարդկանց պլանների մի մասը չէր հանդիսանում, և Ռուսաստանը փորձել է ամեն ինչ անել՝ արագորեն այդ պայթյունը նվազեցնելու։

Մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթ է։ Ռուսներն առաջին  հերթին դիտարկում են խիղճն ու արդարությունը։ Կարծում եմ՝ խիղճն ու արդարությունը ձեր կողմից են», - ասաց ռուսաստանցի քաղաքական գործիչը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
  13° 
13.11.2019
  12° 
14.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։