ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 173,86 դրամ ԱՐԾԱԹ - 391,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 796,31 դրամ

Առաջարկվել է Իրաքի և Արցախի միջև բարեկամության խումբ ստեղծել

Աշխարհի երկրների կառավարությունները պետք է հասկանան, որ զարգացման միակ ճանապարհը խաղաղությունն ու կայունությունն են: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Իրաքի խորհրդարանի նախկին պատգամավոր Մոհամմադ Ալ Աքեյլին:

«Մենք համագործակցում ենք հայկական համայնքի հետ: Անձամբ ես նույնիսկ ներկայացրել եմ համայնքը, քանի որ խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել համայնքի կողմից»,- հայտնել է Ալ Աքեյլին: Նրա խոսքով՝ Իրաքի կրթական հաստատություններում ուսումնասիրվում է Հայոց ցեղասպանության թեման, գրվում են մագիստրոսական և դոկտորական ատենախոսություններ:

«Հակառակորդներին միավորում է մշակութային երկխոսությունը: Սա պետք է հիշի նաև Ադրբեջանը»,- նշեց նա՝ կոչ անելով հարգել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերը:

«Արցախի ժողովուրդը շատ բան է վերապրել: Հավատում եմ, որ Արցախի ժողովրդի և նրա կառավարության կամքը, անկախ պետություն կառուցելու նրանց ձգտումը կիրականանան»,- հայտարարել է Ալ Աքեյլին՝ առաջարկելով ստեղծել Իրաքի և Արցախի բարեկամության ակումբ, համագործակցություն հաստատել գիտական, մշակութային, տնտեսական ոլորտներում, ինչպես նաև ստեղծել արցախա-արաբական մշակույթի կենտրոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 5 կմ/ժ
18 C°
 
  21° 
23.10.2020
10°  21° 
24.10.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: