ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 885,82 դրամ ԱՐԾԱԹ - 284,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 898,69 դրամ

Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը տարավ առաջին հաղթանակը

Football Federation of Armenia

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրո-2021-ի ընտրական փուլի երրորդ տուրում 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Գյումրիի Քաղաքային մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերից աչքի ընկան Ռուդիկ Մկրտչյանը (56-րդ րոպեին) և Արթուր Դանիելյանը (86-րդ րոպեին): 41-րդ րոպեից Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականը հանդես էր գալիս 10 խաղացողներով, իսկ ավելացված ժամանակում նաև չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում կընդունի իտալացիներին: Նախորդ 2 ընտրական խաղերում Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմը հյուրընկալվելիս պարտվել է Իռլանդիայի (0:1) և Իսլանդիայի (1:6) Մ-21 հավաքականներին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 5 կմ/ժ
21 C°
 
20°  30° 
10.07.2020
18°  28° 
11.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: