ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ նախագահը մտադիր է զարգացնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Սաուդյան Արաբիային բարեկամ երկիր է համարում և մտադիր է զարգացնել հարաբերությունները էներգետիկայի համաշխարհային շուկայի գլխավոր «դերակատարի» հետ, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք Սաուդյան Արաբիային բարեկամ երկիր ենք համարում: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ թե՛ երկրի թագավորի, թե՛ ժառանգորդ արքայազնի հետ: Մեր երկրների միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են»,- ասել է Պուտինը՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի նախաշեմին Al Arabiya, Sky Nеws Arabia և RT Arabic լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:

Պուտինը նշել է, որ Սաուդյան Արաբիան էներգետիկայի ոլորտում իր հնարավորություններով և գործունեության մասշտաբներով մեծ դեր է խաղում էներգետիկայի համաշխարհային շուկայում: «Մեզ համար Սաուդյան Արաբիայի, թագավորի և արքայազն Բեն Սալմանի հետ համագործակցությունը շատ կարևոր է և մենք այդ հարաբերությունները հետագայում նույնպես զարգացնելու ենք»,- հավելել է Պուտինը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: