ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատմությունն Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կողմը չէ. ՀՀ ԱԳՆ

mfa.am

Պատմության իմացությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամենաուժեղ կողմը չէ։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում, փոխանցում է News.am- ը։

Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը «ֆաշիզմի հերոսացման» առիթով՝ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հետ կապված, ԱԳՆ մամուլի քարտուղարը մի քանի թվեր է նշել։

«Նախորդ ճեպազրույցներից մեկում ես արդեն ասել եմ, որ Հայրենական մեծ պատերազմում 600 հազար մարդ կռվել է նացիզմի դեմ։ 300 հազարը զոհվել է։ Հայ ժողովուրդը 150 հերոս, 80 գեներալ, 6 մարշալ է տվել։ Այս թվերը վկայում են հայ ժողովրդի ավանդի մասին ընդհանուր պայքարում։ Եվ դա այն է, ինչով մենք հպարտանում ենք։ Բայց մենք նաև գոյապայքար ենք մղել թուրքերի դեմ, և հարգում ենք բոլոր հերոսներին»,- ասել է Աննա Նաղդալյանը։

Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը դեմ է նացիզմին և այլատյացությանը, քանի որ անձնական փորձով գիտի, թե ինչ հետևանքներով են հղի այդ երևույթները։

«Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի կշտամբանքներին պատմության վերանայման առումով, պատմությունն ընդհանրապես նրա ամենաուժեղ կողմը չէ»,- շարունակել է Աննա Նաղդալյանը։ «Ի պատասխան ուզում եմ կոչ անել վերանայելու վերաբերմունքը հանցագործ Ռամիլ Սաֆարովի հերոսացման և նման հանցագործությունների խրախուսման հանդեպ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: