ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

արչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը:

Վարչապետը նշել է, որ պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հայտերը դիտարկելիս պետք է հաշվի առնել 2019 թ. միտումները և հաջորդ տարվա համար որոշակիորեն հավասարակշռել ընթացիկ ու կապիտալ ծախսերը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընթացիկ տարում զբաղվածության ապահովման, աշխատանքի խրախուսման, նպաստների համակարգի արմատական բարելավման, տարեցների և երեխաների խնամքի կազմակերպման կենտրոնների բարեփոխման, թափուր աշխատատեղերի համալրման, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքները: Խոսելով տարեցների խնամքի կենտրոնների բարեփոխման մասին՝ Զարուհի Բաթոյանը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է պիլոտային ծրագիր իրականացնել «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և մատուցվող ծառայություններն արտապատվիրակել մասնավոր կազմակերպությանը: Ինչ վերաբերում է երեխաների խնամքի կենտրոնների հետ կապված գործընթացներին, ապա նախարարությունը շարունակելու է ներկայիս քաղաքականությունը, որի շրջանակում նախատեսվում է մատուցել ցերեկային խնամքի ծառայություններ, կարիքների գնահատման հիման վրա ձևավորել զարգացման կենտրոն՝ կրթական բաղադրիչի գերակայությամբ և մասնավոր հատվածին ներգրավել ծառայությունների մատուցման գործում: Նշվել է, որ, ուսումնասիրությունների համաձայն, ներկայիս գործող կենտրոններում, որոնց մի մասն արդեն լուծարվել է, ավելի շատ աշխատակից է գրանցված, քան երեխա, և նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան անհամեմատ ավելի շատ երեխաների օգտվել այդ ծառայություններից, քան ներկայում:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և մի շարք հանձնարարականներ տվել հետագա անելիքների մասով: Մասնավորապես, խոսելով նպաստների համակարգի կատարելագործման մասին՝ կառավարության ղեկավարն նկատել է, որ այդ համակարգը պետք է հնարավորինս խրախուսի աշխատանքը, ինչպես նաև կարևոր է քաղաքացիների պատշաճ, շարունակական իրազեկումը բարեփոխման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին: Երեխաների խնամքի զարգացման նոր կենտրոնների առնչությամբ վարչապետն ընդգծել է՝ առաջնահերթություն պետք է լինի պատշաճ կրթություն ապահովելը, և պետք է գնալ ծառայությունները մասնավոր կազմակերպություններին արտապատվիրակելու ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման, կենսաթոշակների՝ անկանխիկ վճարման գործընթացի շրջանակի ավելացման, աշխատանքի և սոցիալական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև տարեվերջ ներկայացնել ոլորտի զարգացման ռազմավարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: