ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել սպառազինությունների մրցավազքից. ՀՀ ԱԳՆ

MFA

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինելու խնդրին: ԱԳՆ մամուլի քարտուղարը, մասնավորապես, հիշեցրել է, որ որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել է չանել դա։ Աննա Նաղդալյանը նշել է՝ Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել այն քայլերից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են սպառազինությունների մրցավազքին եւ տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը, փոխանցում է news.am-ը:

Պատասխանելով  ֆրանսիական մի շարք դատարանների որոշումների հարցին, որոնք չեղարկել են Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագրերը՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքները և դրանց իրականացումը պայմանավորված չեն կեցության տարածքի կարգավիճակով։

«Այդ դիրքորոշումը մենք հնչեցնում ենք բոլոր հարթակներում։ Այդ թվում դա վերաբերում է աշխարհի հետ ազատ հաղորդակցման իրավունքին»,- նշել է Նաղդալյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: