ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն

Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։

Ամփոփվել են հոկտեմբերի 11-ին կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի արդյունքները։ Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախի դիվանագետների հետևողական աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը՝ ուղղված Համաժողովի շրջանակներում ստեղծված Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի ընդլայնմանը, որի գործունեությունը միտված կլինի միջազգային ասպարեզում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը և նրա ժողովրդի օրինական շահերի պաշտպանությանը։

Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների իրականացման ընթացքը. տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների վերաբերյալ։

Անդրադառնալով Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ուղղված Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծմանը և միջազգային ասպարեզում երկրի շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը։ Արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմացնել Ադրբեջանի անզիջում բանակցային դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։

Խորհրդակցության արդյունքներով Արցախի ԱԳՆ ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: