ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը Շուշիում ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Շուշի քաղաքում ներկա է գտնվել Հայ-իրանական գիտամշակութային կենտրոնի բացման արարողությանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Իդեա» և Արևելյան պատմական ժառանգության պահպանման հիմնադրամներին նախագծի իրականացման համար, հույս հայտնելով, որ կենտրոնը կարևոր դերակատարություն կունենա հայ-իրանական կապերի ամրապնդման, միջկրոնական և քաղաքակրթական երկխոսության, ինչպես նաև Շուշիում զբոսաշրջության զարգացման գործում:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ սփյուռքից և հյուրեր արտերկրից:

 

14 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: