ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել. Կարո Փայլան

Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` նա Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես ասել է.

«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարոն նախագահ:

«Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական կալանավորվել է:

Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԺԴԿ-ականները փորձել են Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ԺԴԿ-ի հիմնադրման 7-ամյակին նվիրված հանրային միջոցառում անցկացնել: Միջոցառման ընթացքում քննադատություններ են հնչել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդերի դեմ իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության հասցեին: Դրանից հետո ոստիկանությունը միջամտել էր ու դադարեցրել միջոցառումը: Այդ ընթացքում ձերբակալվել էր 9 ԺԴԿ-ական, որոնք կալանավորվել են «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: