ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեկտեմբերին հնարավոր է կայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Այսօր մենք շարունակել ենք այն խոսակցությունը, որն ունեցել ենք Երևանում: 

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի  հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողների հետ ճապազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը (ՌԴ):
Նրա  խոսքով՝   հանդիպմանը   պատմել են Նյու Յորքում  ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին:
«Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը` հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև` Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: Անդրադարձել ենք մասնավորապես` լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում, նախատեսում ենք.  այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք` կազմակերպելու այդ հանդիպումը»,-մասնավորապես  ասել   է   Ի.  Պոպովը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: