ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու նվազագույն հնարավորություն անգամ չունեն։ Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի համար մեկնաբանելով համացանցում տարածված ինչ-որ ֆլեշմոբի կադրերը, որի մասնակիցներն Ադրբեջանում իբր մտադրվել են գնալ Արցախ։

«Նախ՝ պետք է ստուգել, թե արդյոք այդ կադրերը թարմ են, թե հին կադրեր են։ Եթե նույնիսկ կադրերը նոր են, ապա սա առաջին նման դեպքը չէ, այլ չորրորդ և նույնիսկ վեցերորդ։ Եկեք վերլուծենք, թե ինչ է կատարվում։ Ես այս գործողությունները կորակեի որպես հերթական ցածրակարգ «հայրենասիրական-քաղաքական ֆլեշմոբ»։ Ինչո՞ւ։ Նախ, որպեսզի հասկանանք, թե հնարավոր է արդյոք նման երթ, պետք է նվազագույն պատկերացումներ ունենալ սահմանների մասին։ Իսկ Ադրբեջանի հետ մեր սահմանը ոչ թե ուղղակի սահման է, այլ փաստացի կրակի գիծ։ Եթե այդ մարդիկ իրոք ուզում են հատել սահմանը, նրանք սկզբի համար պետք է հաղթահարեն ադրբեջանական ԶՈՒ-ի մի քանի պաշտպանական գծեր, այնուհետև հատեն ականապատված գոտին, որը բավական լայն է։ Ադրբեջանցիների կողմից ականապատված գոտին։ Այսինքն, նրանք նույնիսկ մեր սահմաններին մոտենալու հնարավորություն չեն ունենա, որովհետև բոլորը կպայթեն այդ գոտում։ և ադրբեջանական կողմը հազիվ թե տեխնիկա օգտագործի և գոտին մաքրի։ Դրանից հետո նրանք պետք է անցնեն ևս մեկ գոտի մեր կողմից։ Այսինքն նրանք նույնիսկ ֆիզիկապես չեն կարող հասնել մեր դիրքերին, էլ չեմ ասում սահմանը հատելու մասին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: