ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 458,88 դրամ ԱՐԾԱԹ - 260,22 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 310,45 դրամ

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սոկ-Բեն (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առիթով՝ Հանրապետության նախագահն ասել է. «Թեպետ մենք աշխարհագրորեն հեռու ենք միմյանցից, սակայն այնքան բան կա, որ կարող ենք անել միասին: Մենք երկու հին ժողովուրդներ ենք, որոնք ունեցել են պատմական բարդ շրջաններ, սակայն երկուսս էլ ունենք վերապրողի որակներ: Լիահույս ենք, որ որպես դեսպան պաշտոնավարելու Ձեր ժամանակահատվածը կլինի արդյունավետ ու կծառայի երկու երկրների միջև համագործակցությանն ու բարեկամությանը, նոր, այդ թվում և՝ տնտեսական նախագծերի իրականացմանը»:

Կարևորելով համագործակցությունը մշակութային ոլորտում՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է ավելի հաճախ ներկայացնել կորեական մշակույթը Հայաստանում, այդ թվում՝ նախագահական նստավայրում, որը բաց է համերգների ու ցուցադրությունների համար, և որտեղ արդեն իսկ անցկացվել են մշակութային տարբեր միջոցառումներ:

Դեսպան Լի Սոկ-Բեն Հայաստանի նախագահին է փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Ինձ համար մեծ պատիվ է այս հիանալի երկրում՝ Հայաստանում ծառայել որպես Կորեայի Հանրապետության դեսպան: Կանեմ առավելագույնը՝ սերտացնելու հարաբերությունները երկու երկրների միջև»:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել գիտության և տեխնոլոգիաների, մասնավորապես, մաթեմատիկայի և արհեստական բանականության բնագավառներում: Կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ու շփումների ակտիվացումը, միմյանց ավելի լավ ճանաչելն ու հնարավորություններին ծանոթանալը:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության ներուժին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ներկայումս սերտ համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում և կարող է համագործակցության լավ կամուրջ լինել: Կորեայի դեսպանն ասել է, որ իր երկիրն ուսումնասիրում է եվրասիական շուկայի հնարավորությունները և ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական ավելի սերտ համագործակցության հնարավորությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 5 կմ/ժ
3 C°
 
-1°   
18.11.2019
-1°  10° 
19.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։