ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս տարածքներում հայերն ապրել ու ապրելու են, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են. Մելքումյանը` ադրբեջանցի պատվիրակին

«Երեկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավորներից մեկը նորից սկսեց արտասանել  պատճենահանված նույն տեքստը, ինչը որ ասվել էր Ստրասբուրգում, միջազգային այլ հարթակներում՝ կապված իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի, այլևայլ հարցադրումների հետ»,-այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի գրասենյակը, փոխանցում է Panorama.am-ը

Նշվում է, որ Մելքումյանը շատ կարճ և տեղին բացատրել է նրան, որ Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո Ադրբեջանը նույնպես մասնատվել է, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր ճակատագիրը: Քանի որ դա ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստն էր, ադրբեջանցիները հարցադրում էին անում ՄԱԿ-ի սկզբունքների, 1994թ. որոշման հիման վրա: Մ. Մելքումյանը դրան իբրև հակակշիռ նշել է ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Մ.Մելքումյանն արձանագրել է այն փաստը, որ անցած 28 տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հարցի խաղաղ կարգավորումը պատվիրակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիային, Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, և հարցը պետք է քննարկել այդ շրջանակներում, եթե ադրբեջանցիները չեն ցանկանում ագրեսիվ պահվածքով նորից իրենց համար որոշակի խնդիրներ ստեղծել:

«Մ. Մելքումյանը շեշտել է, որ այդ տարածքներում ապրել են հայեր, ապրում  են և հավերժ ապրելու են, և որ այնտեղ ապրելու իրենց իրավունքը նրանք վաստակել են դեռևս ապուպապերից, շատ հին ժամանակներից, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են:

Ամեն ինչ դրվեց իր տեղը, և դրանից անմիջապես հետո ադրբեջանցի գործընկերը փախավ մյուս հանձնաժողով, որպեսզի նույն պատճենահանված տեքստն այնտեղ էլ արտասանի: Այսպիսով, միջազգային այս հարթակում էլ ադրբեջանցիներն իրենց արժանի պատասխաններն են ստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: