ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելես-Շուշի բարեկամության ասոցիացիան կրթաթոշակներ կտրամադրի ՇՏՀ ուսանողներին

Artsakhpress

Կրթությունը խթանելու նպատակով` Լոս Անջելես-Շուշի բարեկամության ասոցիացիան կրթաթոշակներ կտրամադրի Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանի ուսանողներին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի պետ Արևիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Լոս Անջելես-Շուշի բարեկամության ասոցիացիան Լոս Անջելես քաղաքի և Արցախի Հանրապետության Շուշիի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների արդյունք է, որը նախաձեռնել էր Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեկորլանը 2012 թվականին:
«Ասոցիացիան ստեղծվել է Շուշիի շարունակական բարգավաճման և աճին աջակցելու համար: Մենք աջակցում և խրախուսում ենք ուսանողներին զարգացնել հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունները, որպեսզի օգնեն իրենց երկրին զարգացնել կենսունակ տնտեսության գիտական և տեխնոլոգիական հիմքը: 2019-2020 ուսումնական տարվա դիմումները ընդունվում են մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը: Մեր զրուցակիցը նշել է, որ ցանկացողները կարող են դիմել Շուշիի տեխնոլոգիական համալսարան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: