ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել YPO անդամ գործարարների խմբի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաճաշ-հանդիպում է ունեցել YPO միջազգային ցանցի անդամ գործարարների խմբի հետ, որոնք ներկայացված են ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում: Որպես համագործակցության արդյունավետ հարթակ՝ YPO-ն միավորում է տարբեր ոլորտների գործարարների աշխարհի շուրջ 130 երկրներից:

Նախագահ Սարգսյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և ներկայացրել մեր երկրի ներդրումային հնարավորություններն ու մրցակցային առավելությունները: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը, լինելով երիտասարդ պետություն, նման է ստարտափի, որը մեծ հավակնություններ, զարգացման լուրջ հնարավորություններ ու ներուժ ունի: Նախագահի խոսքով՝ տնտեսական փոխգործակցության առումով ևս մեր երկիրը հետաքրքիր դիրքում է, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ՝ սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ:

Նախագահը ողջունել է Հայաստանի հետ համագործակցության մտադրություններն ու ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել դրանց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: