ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իվան Ուրգանտի կազմակերպած «հայկական երեկոյի» հյուրերի թվում է եղել նաև Գարիկ Մարտիրոսյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի հերթական թողարկման հյուրը եղել է ռուսաստանաբնակ հայտնի շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը, հայտնում է Tert.am-ը:

Իվան Ուրգանտի խնդրանքով շոումենը մեկնաբանել է իր համատեղ լուսանկարը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ նրա իսկ նստավայրում: 

«Դու մի մտածիր, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը: Ես պարոն Սարգսյանի հետ ծանոթ եմ մինչ նրա՝ նախագահ դառնալը: Եվ գալով Հայաստան՝ ես նրանից հրավեր ստացա այցելել նախագահական նստավայր: Մենք շատ լավ հանդիպում ունեցանք, և նա ինձ նվիրեց գլխարկ՝ Հայաստանի զինանշանով»,- պատմել է Գարիկ Մարտիրոսյանը:

Շոումենը հայտնել է, որ նա նման լուսանկար ունի նաև Ուկրաինայի նախագահի հետ, ինչպես նաև տեսանյութ, որում նա պարում է ՌԴ նախկին նախագահ, այժմ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Հաղորդավարը ցուցադրել է ևս մի լուսանկար, որում պատկերված են ՀՀ նախագահն ու ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Նրանք խոսել են Քիմ Քարդաշյանի, նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի մասին, որին, ինչպես շոումենն է նշել, հայերն ասում են՝ «մեր Քանյե Ուեսթը»:

Հաղորդմանը հյուրընկալվել է ևս մի հայ՝ սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը, որը եկել էր ընկերոջ՝ ռուս չեմպիոն Նիկիտա Նագորնիի հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: