ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես վերադարձել եմ. Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել

EGOeast

Ռուսական հեղինակավոր «Ձայնը» նախագծի մասնակից, ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել, փոխանցում է Sputnik-Արմենիան: Նա այդ մասին հայտարարեց այսօր «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության տոնական համերգի ժամանակ, որին մասնակցելու համար երգչուհին Հայաստան է ժամանել:

«Ես վերադարձել եմ, ես ստացել եմ ՀՀ քաղաքացիություն և կվերադարձնեմ իմ պարտքը իմ հայրենիքին», - ասաց երգչուհին:

Իր ողջույնի խոսքում նա նաև բոլորին շնորհավորեց մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա նշեց, որ երջանիկ է այս փառահեղ միջոցառմանը մասնակցելու համար:

«Մաղթում եմ միլիոն ժամ երջանկություն յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա ապրի: Մոլորակի որ անկյունում էլ նա գտնվի, շարունակում է մնալ հայ և ձգտել այստեղ»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ աղոթում է Աստծուն, որ մարդիկ սթափվեն և երբեք չպատերազմեն, որովհետև ամենակարևորը, որ մենք ցանկանում ենք թողնել մեր երեխաներին, սերն է:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: