ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար

Azadlig

Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում չարտոնված ցույցը ցրելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու և նրանց ձերբակալելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչը, Tert.am-ի փոխանցմամբ` հաղորդում է ТАСС-ը:

«Հանրահավաքը ցրելու և ցուցարարներին ձերբակալելու համար գործադրվել է չափազանց բիրտ ուժ: Այդ միջադեպերը պետք է հետաքննվեն, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված բոլոր խաղաղ ցուցարարներին», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր հրավիրել Բաքվի կենտրոնում: Ադրբեջանի իշխանությունները նախազգուշացրել էին, որ ցուցարարների անօրինական գործողությունների դեմ միջոցներ կձեռնարկվեն, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել Բաքվի կենտրոնում չարտոնված հանրահավաքի մոտ 60 մասնակցի բերման ենթարկելու մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: