«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին: Օսկարակիր դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին կմնա Հանձնաժողովի պատվավոր համանախագահ՝ խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցի հետ: Այս մասին հայտարարվել է առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում, որն անցկացվում է 2019թ. հոկտեմբերին Հայաստանում:
Պրոֆեսոր Դարզին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել 2017թ. սեպտեմբերին: Նա Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է, որը նաեւ ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը եւ Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը: Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի եւ Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության եւ վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, ավելի ուշ դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում: 2016թ. հունվարին արժանացել է «Հանուն արժանիքների» պարգեւի:
«Սա մեծ պատիվ է եւ պատասխանատվություն: Երախտապարտ եմ ու ոգեւորված, որ շարունակում եմ աշխատանքս Ընտրող հանձնաժողովի իմ գործընկերների հետ այս նոր կարգավիճակում: «Ավրորայի» բացառիկ հերոսները ճանաչման համար չէ, որ անում են իրենց աշխատանքը: Այլոց փրկելու համար նրանք վտանգում են սեփական կյանքը, որովհետեւ այլ կերպ չեն կարող: Դա նրանց էությունն է: Բայց ճանաչումը եւ իրազեկումը եւս չափազանց կարեւոր է՝ մարդկանց վստահություն ներշնչելու եւ ոգեշնչելու համար, որպեսզի միանան համաշխարհային այս շարժմանը: «Ավրորա» մրցանակն աշխարհին ցույց է տալիս, որ նույնիսկ ձեր ամենափոքր ներդրումը կարող է ահռելի ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու եմ ուրախ, որ այս ամենի մի մասնիկն եմ»,- ասաց Լորդ Արա Դարզին:
Պրոֆեսոր Դարզին Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտը ղեկավարելու միջոցով օգնում է առողջապահական համակարգերի ձեւավորմանն ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը: Մինչ օրս նա 1000-ից ավելի հետազոտությունների հեղինակ է, աշխարհում գլոբալ առողջապահական քաղաքականության եւ նորարարության ոլորտում՝ հեղինակավոր առաջնորդ:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին:
-
21:04
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
-
20:09
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
-
19:59
«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում
-
19:10
Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային
-
18:44
Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը
-
18:00
Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
-
17:00
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին
-
16:27
Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին
-
16:12
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
-
15:15
Սպասվում է փոփոխական եղանակ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:50
Հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու կրթական փոխանակումների ծրագրերը. Արարատ Միրզոյանի ելույթը Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը
-
14:00
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
-
13:36
ՀՀ նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն
-
13:11
Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը մեկնարկել է
-
12:49
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի առանձնազրույցը
-
12:31
Սիրիան պատրաստվում է պաշտոնականացնել համագործակցությունը Դոնբասի հետ. ՌԴ-ում Սիրիայի դեսպան
-
11:42
ԵՄ-ն կարող է Ուկրաինային հատկացնել 500 միլիարդ եվրո՝ երկրի վերականգնման համար (Bloomberg)
-
11:10
Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի ռուսական օպերացիան Ուկրաինայում. Գերմանիայի կանցլեր
-
11:07
Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. Արթուր Ղազինյան
-
10:31
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 9,77 կմ/ժ