ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը շփոթել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ազգանունը և նրան «Էսպերանտո» է անվանել

BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսպերին Twitter-ում կատարած իր գրառման մեջ «Էսպերանտո» է անվանել:

«Մարկ Էսպերանտո, պաշտպանության նախարար. «Հրադադարի ռեժիմը բավականին լավ է պահպանվում: Ոչ մեծ կրակահերթեր են տեղի ունենում, որոնք արդեն դադարել են: Քրդերը նոր շրջաններ են տեղափոխվում»: ԱՄՆ զինվորները չեն գտնվում մարտական գործողությունների կամ հրադադարի գոտում: Մենք պաշտպանել ենք նավթը: Զինվորներին տուն ենք վերադարձնում»,- գրել էր նախագահը իր միկրոբլոգում:

Օգտատերերը հիշեցրել են ԱՄՆ առաջնորդին, որ պաշտպանության նախարարի ազգանունը Էսպեր է: Այս առնչությամբ ԱՄՆ ղեկավարն ավելի ուշ նոր գրառում է հրապարակել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: