ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի թափանցիկ իշխանության անթափանց որոշումները

Երեկ լրահոսում տարածվեցին լուրեր առ այն, որ այս տարվա հունիսին վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականներով բարձրացվել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների մամուլի քարտուղարների աշխատավարձերը: Առաջին երկուսի դեպքում բարձրացումը եղել է կրկնակի՝ 793 հազար 680 դրամից դառնալով 1,5 մլն դրամ և  562 հազար 160 դրամից՝ 1 միլիոն 60 հազար դրամ համապատասխանաբար: Մամուլի քարտուղարների աշխատավարձը 595 հազար 260 հազար դրամից դարձել է 870 հազար դրամ։ Պետք է նշել, որ սույն հաշվարկներով հանդես է եկել Panorama գործակալությունը՝ հիմնվելով նախարարություններին աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի մասին մայիս-օգոստոս ամիսների տվյալների վերաբերյալ հարցման արդյունքում ստացած ինֆորմացիայի վրա: Ուղարկվել է նաև հարցում վարչապետի աշխատակազմին, որտեղից ի պատասխան հնչել է, որ «ինչպես նշում են գործակալությունից» հանձնարարականը եղել է գաղտնի, ուստի հարցը մեկնաբանության ենթակա չէ:

Կառավարության կողմից գաղտնի աշխատաոճը, կարծես, դառնում է ձեռագիր: Բանն այն է, վերոնշյալ գաղտնի հանձնարականներից առաջ «հույժ գաղտնի» մակագրմամբ կառավարական առաձնատան վերանորոգման համար է տրամադրվել 2 մլն դոլար: Սրանից զատ կրկին գաղտնի որոշման արդյունքում վարչապետի սպասարկման նպատակով նոր մեքենա է գնվել:

Իհարկե կարելի է հասկանալ՝ կան որոշումներ, որոնք ենթակա չեն հրապարակման: Այդ տրամաբանության ներքո, այլհավասար պայմաններում, կարելի էր ներառել նաև կառավարական առանձնատան և վարչապետին սպասարկող մեքենաների հարցը: Ինչու՞ այլհավասար պայմաններում և  ոչ՝ այս իշխանության օրոք, պատասխանը պարզ է: Նախ, որովհետև այս իշխանության ներկայացուցիչները մշտապես հանդես են եկել պետական ծախսերի՝ ավելորդ լինելու քննադատություններով: Հասկանալի է, որ այդ ժամանակ, ոչ մի հիմնավորում, այդ թվում՝ անվտանգության նկատառումները, ներկայումս իշխանություն դարձած նախկին ընդդիմադիրների համար ընդունելի բացատրություններ չէին: Հետևաբար, սկզբունքորեն ենթադրվում է, որ այսօր էլ այդօրինակ ծախսերը պիտի որ լինեն ավելորդ: Եվ երկրորդ, քանի որ կառավարության ղեկավարը վարչապետին սպասարկող առանձնատունը հարկ համարեց ամենայն մանրամասնորեն տեսանկարահանել և ցույց տալ ժողովրդին՝ դա հիմնավորելով ժողովրդի կողմից վճարված հարկերի փաստով: Բայց նույն հարկերով իրականացվող նույն առանձնատան վերանորոգման մասին, պարզվում է՝ կարիք չկա տեղյակ պահելու:

Ինչ վերաբերում է նախարարների աշխատավարձերի՝ գաղտնի բարձրացմանը, ապա դա հնարավոր չէ տեղավորել նույնիսկ «անվտանգային» նկատառումների շապիկի ներքո: Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Իսկ միգուցե, որովհետև այդ բարձրացման հիմքում չկա՞ որևէ օբյեկտիվ պարամետր… սպասելի է, որ հիմնավորումներ կլինեն հաջորդ տարի, երբ նախարարները կներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագրերը, բայց դրանք որևէ կերպ չեն արդարացնի որոշման՝ գաղտնի լինելու փաստը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: