ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ կտա ուկրաինական Ռադայում ստեղծված Հայաստանի հետ բարեկամական խումբը երկու երկրների զարգացմանը

Հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի բարձագույն Ռադայում ստեղծվեց Հայաստանի հետ հարաբերությունների բարեկամական խումբ, որը կգլխավորի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Արտյոմ Դմիտրուկը: ՀՀ ԱԳՆ-ն ողջունեց 12 պատգամավորից բաղկացած բարեկամական խմբի ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի հետ միասին «ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքեր ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ»։

Այն, որ հայ-ուկրաինական հարաբերություններում կա պոտենցիալ ավանդական բարեկամական կապերը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ՝ միանշանակ է: Սակայն ի՞նչ են անում  հայաստանյան ներկայիս իշխանություններն՝ այդ պոտենցիալն իրացնելու ուղղությամբ՝ գրեթե ոչինչ: Փոխարենը արվում են հայտարարություններ, որ առնվազն չեն կարող իրենց հետքը չթողնել երկկողմ հարաբերությունների վրա: Բերենք մեկ օրինակ: Ըստ ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության (պաշտոնական հերքում չի եղել)՝ ոչ վաղ անցյալում՝ սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Կալիֆորնիայի համալսարանի ուսանողների հարցերին, նշել է, որ Ղրիմի հարցով Հայաստանը պատրաստ է միջնորդ դառնալ իր երկու բարեկամների միջև: Այն, թե հատկապես ի՞նչն էր հիմք տվել վարչապետին միջնորդ հանդիսանալու մտադրություն կամ պատրաստակամություն հայտնել, առնվազն անհասկանալի է (հակամարտություններում միջնորդ հանդիսանալու բազմամյա փո՞րձը, չեզոքությու՞նը, միջազգային այնպիսի հեղինակությունը, որը հակամարտող կողմերի մոտ աներկբա վստահությու՞ն կներշնչեր, թե՞…):

Եվ այս չմտածված, չհաշվարկված հայտարարությունը տվեց իր պտուղները: Ընդամենը օրեր անց Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որով կոչ արեց Ուկրաինայի քաղաքացիներին խուսափել «Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելելուց»՝ շեշտելով, որ Կիևն անփոփոխ կերպով է ճանաչում Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Ուկրաինական ԱԳՆ-ի այս հայտարարությանը մեր ԱԳՆ-ի պատասխանը, մեղմ ասած, համաչափ չէր: «ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»,- լրագրողի հարցին ի պատասխան նշել էր ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Իսկ վերոնշյալ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խումբն առհասարակ լռեց՝ կարծես ոչինչ չի էլ եղել: Եվ այս ամենից հետո առնվազն անհասկանելի է, թե ինչի հիման վրա է ԱԳՆ-ն վստահություն հայտնում, որ երկու երկրների պատգամավորական բարեկամական խմբերը առավելագույն ջանքեր կգործադրեն «երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ»: Կարծես՝ նորից գործ ունենք բովանդակությունից զուրկ ու զուտ արարողակարգային նշանակություն ունեցող հայտարարությունների հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: