ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվեցին Սիրիայի իրավիճակի շուրջ. կնքվեց հուշագիր

kremlin.ru

Ռուսաստանի նախագահն Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախօրեին ավելի քան վեց ժամ տևած բանակցություններից հետո հայտարարեցին, որ Մոսկվան և Անկարան ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով Կրեմլի կայքին։

Ռուսաստանի ղեկավարն այդ պայմանավորվածություններն անվանեց «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական»:

Հուշագիրը մամուլի ասուլիսի ժամանակ երկու լեզուներով կարդացին ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն:

Պուտինի ու Էրդողանի կողմից համաձայնեցված հուշագիրը կազմված է 10 կետից, որում ասվում է.

1. Երկու կողմերը վերահաստատում են իրենց նվիրվածությունը Սիրիայի քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաև Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը:

2. Նրանք շեշտում են ահաբեկչության դեմ պայքարի իրենց վճռականությունը՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, և Սիրիայի տարածքում անջատողական ձգտումներին դիմակայումը։

3. Այս համատեքստում «Խաղաղության աղբյուր» գործողության ներկայիս տարածք Թել Աբյադ և Ռաս Ալ Այն քաղաքների միջև կպահպանվի 32 կմ խորությամբ գոյություն ունեցող ստատուս-քվոն։

4. Երկու կողմերն էլ հաստատում են Ադանայի համաձայնագրի կարևորությունը, Ռուսաստանի Դաշնությունը կնպաստի ժամանակակից պայմաններում Ադանայի համաձայնագրի իրագործմանը:

5. Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սկսած Ռուսաստանի ռազմական ոստիկանության և սիրիական սահմանային ծառայության ստորաբաժանումները Սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում կօգնեն քրդական ազգային պաշտպանական ուժերի (YPG), ստորաբաժանումների և դրանց սպառազինությունների դուրսբերմանը Սիրիա-թուրքական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Այս պահից սկսած, ռուս-թուրքական համատեղ պարեկային ծառայությունները կսկսեն սահմանից 10 կմ խորության վրա`սահմանից դեպի արևմուտք, և «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքից արևելք՝ բացառությամբ Քամիշլի քաղաքից:

6. YPG-ի բոլոր ստորաբաժանումները և նրանց սպառազինությունները դուրս կբերվեն Մանբիջ և Թալ Ռիֆատ քաղաքներից:

7. Երկու կողմերը ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ՝ ահաբեկչական տարրերի ներթափանցումը կանխելու համար:

8. Համատեղ ջանքեր կգործադրվեն փախստականների անվտանգ և կամավոր վերադարձը հեշտացնելու համար:

9. Սույն հուշագրի իրականացումը վերանայելու և համակարգելու համար կստեղծվի համատեղ մոնիտորինգի և ստուգման մեխանիզմ:

10. Երկու կողմերը կշարունակեն աշխատել «Աստանայի մեխանիզմի» շրջանակներում սիրիական հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ և կաջակցեն Սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: