ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։

Տանզիլա Նարբաևան Հայաստանի նախագահին է փոխանցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի ջերմ ողջույններն ու Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության պատրաստակամությունը։

Նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ ու ներուժ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ժամանակն է նոր թափ ու որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին»։

«Հայ-ուզբեկական կապերն ունեն պատմական խորը արմատներ, որոնք արժևորվում են երկու երկրներում»,-նշել է Սենատի նախագահը։ Նա ընդգծել է Ուզբեկստանի հայ համայնքի կամրջող դերը՝ նշելով, որ նրանք վայելում են ուզբեկ ժողովրդի հարգանքը և բարեկամական վերաբերմունքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության, համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորությունների շուրջ։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է նոր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտների զարգացմանն ուղղված նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համատեղ գործունեության մեծ հնարավորությունները։

Տանզիլա Նարբաևան ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: