ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նաիրի Հունանյանն ազատ չի արձակվելու. Նախարարը պարզաբանեց՝ ինչու

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից՝ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշեց, որ դիմումի հետ կապված հնարավոր է մի քանի սցենար:

«Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։

Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։ Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշներով, կարծում եմ՝ ելքը պարզ է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: