ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԳԴՀ դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Մասնավորապես՝ ընդգծվել է էներգետիկ, բնապահպանության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի կարևորությունը: Քննարվել է նաև Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գործունեությունը Հայաստանում:

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: