ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 885,82 դրամ ԱՐԾԱԹ - 284,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 898,69 դրամ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես արդարադատության բնագավառում:

Առանձին քննարկման առարկա է դարձել իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվող դատաիրավական համակարգի արդիականացման օրակարգը:

Համազեկուցողը գոհունակությամբ է անդրադարձել Հայաստանի պարտավորությունների կատարման գործընթացին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 23%
Քամի՝ 9 կմ/ժ
32 C°
 
20°  31° 
09.07.2020
20°  28° 
10.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: