ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մ-20 և Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների ելույթների ամփոփում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 17-27-ը տեղի ունեցած ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը ելույթն ավարտել է երկամարտի 11 մեդալով:

Մինչև 20 տարեկանների պայքարում Լիանա Գյուրջյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ) նվաճել են չեմպիոնի կոչումը, Արա Աղանյանը (89 կգ) դարձել են փոխչեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։
Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել 5-րդ տեղը: Երկամարտում 4-րդ տեղը գրաված Կարեն Մարգարյանը (81 կգ) և Յաշա Մինասյանը (102 կգ) նվաճել են փոքր բրոնզե մեդալներ: Մարգարյանը երրորդ տեղն է գրավել պոկում վարժությունում, իսկ Մինասյանը՝ հրումում:
Մինչև 23 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Տաթև Հակոբյանը (87 կգ) նվաճել է արծաթե մեդալ, իսկ Դավիթ Հովհաննիսյանն (89կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Հայաստանի թիմի կազմում մրցավայր էին մեկնել 21 ծանրորդներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: