ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը դադարեցրել է ՀԲՖ-ի գործն ընդդեմ ՀԱՕԿ-ի

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան 2019 թվականի օգոստոսի 15-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ՝ ՀԱՕԿ-ի ասամբլեայի կողմից կայացված որոշման վերաբերյալ (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը): Այդ առթիվ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գործ է հարուցել օգոստոսի 21-ին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

2019 թվականի սեպտեմբերի 26-ին CAS-ը տեղեկացրել է հայցվորին (ՀԲՖ), որ դեռևս չի ստացել բողոքարկման ամփոփագիրը և, ըստ այդմ, հորդորել է մինչև հոկտեմբերի 3-ը, իբրև ապացույց, ներկայացնել բողոքարկման համառոտագիրը։

Քանի որ հայցվորի բողոքարկման համառոտագրի ներկայացնելու ժամկետը լրացել է հոկտեմբերի 3-ին, դատարանը բողոքարկումը չեղյալ է համարել` հաշվի առնելով, որ բողոքարկման ոչ մի գրություն չի ներկայացվել, պատասխաններ չեն ներկայացվել և հանձնաժողով չի ստեղծվել:

CAS-ը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե գործընթացը դադարեցվել է բավարար հիմքեր չունենալու պատճառով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: