ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը որևէ ուղղությամբ ադեկվատ արտաքին քաղաքականություն չունի. Կարեն Բեքարյան

Tert.am/

Մենք այսօր որևէ կերպ, որևէ ուղղությամբ չունենք ադեկվատ արտաքին քաղաքականություն, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը, գրում է Aysor։

«Իլհամ Ալիևը մի քանի առիթ օգտագործեց՝ հաշվի առելով, որ ստեղծված իրավիճակներում հակազդող որևէ խոսք, ելույթ հնարավոր չէր։ Դրանցից առաջինը Վալդայն էր, որի ժամանակ Հայաստանի և Արցախի վրա ռադիկալ հարձակումը որևէ պատասխանի չարժանացավ։ Ի դեպ, այդտեղ էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը, որպես ռազմավարական դաշնակից, կարող էր էթիկայի կոչ անել, որ եթե մյուս կողմը չկա, չպետք է նման հայտարարություններ անել», - նշեց բանախոսը։

Կարեն Բեքարյանը միաժամանակ նկատեց՝ դեպի Ռուսաստան հարաբերությունները գլորվողից կամաց-կամաց վերածվում են  մուկնուկատու հարաբերությունների՝ անհասկանալի կոնտեքստներով։

«Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա 2018-ից հետո առկա լավատեսական մղումները գնալով մաշվում, վերանում են։ Միացյալ նահանգների պարագայում էլ ասել, թե փոխհարաբերությունները եղել են խիտ, սխալ կլինի, սակայն անգամ ԱՄՆ-ի պարագայում արտաքին քաղաքական համընդհանուր քաոսն այլ դրսևորումներ ունի. կարելի է նայել այցերին և ընդունելություններին՝ ինչ որակով, ինչ կոլեգիալությամբ։ Դրա համար բավարար է նայել «Լիդիանի» հետ կապված խայտառակ գործընթացին, Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելը, ԱՄՆ ֆինանասավորմամբ բիոլաբորատորիաների վիճակը և այլն», - թվարկեց վերլուծաբանը։

Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բեքարյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները, ինչպես պատկերացում չունեն ներքին հարցերում և ԼՂ կարգավորման գործընթացում, այնպես էլ արտաքին հարաբերություններում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: