Արդյո՞ք Փաշինյանի խնդրանքն է փրկել Ղամիշլիի հայերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում բացահայտել է, թե կոնկրետ ինչ է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության հետ: Խոսքը, մասնավորապես, Ղամիշլիի հայերի անվտանգության մասին է:
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ իր այս խոսակցության մանրամասները չէր հայտնել ինչպես խոսակցության կայանալու մասին իր գրառման մեջ, այնպես էլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը ողջունելիս: Ավելին, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայկական լրատվամիջոցներին հայտնել էր, որ պայմանավորվածությունը խորհրդապահական բավականին մեծ տարրեր ունի, ուստի ինքը չի կարող մանրամասնել դրանք:
Հիմա, երբ «Կոմերսանտ»-ի հետ զրույցում վարչապետը բացահայտում է խոսակցության որոշ մանրամասներ, հարց է առաջանում՝ պահպանվո՞ւմ են արդյոք Փաշինյան-Պուտին քննարկման խորհրդապահական տարրերը, և եթե այո՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները, որոնք առիթը բաց չեն թողնում հայտարարելու սեփական հանրության հետ իրենց թափանցիկ աշխատանքի մասին, այս փաստը հայտնում ոչ թե տեղական լրատվամիջոցներին, սեփական հանրությանը, այլ ռուսական լրատվամիջոցին են բացահայտում որոշ մանրամասներ:
Մյուս հարցը վերաբերում է բուն պայմանավորվածությանը: Ինչպես հետևում է Փաշինյանի խոսքից, նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է միջնորդել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի մոտ, որ վերջինս իր գործողությունում հաշվի առնի Ղամիշլիի հայերի անվտանգությունը:
Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունը դժվար է անակնկալ համարել. Թուրքիան դրա մասին հայտարարում էր ամիսներ շարունակ, և այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ էր վարում սիրիական հակամարտության մեջ ներգրավված այլ դերակատարների հետ: Միաժամանակ, անակնկալ չէր նաև, որ մենք Սիրիայի հյուսիսում ունենք հայկական համայնք, որը շատ մոտ ապագայում կանգելու է նոր անվտանգային խնդրի առաջ: Ուստի, հարց է առաջանում՝ դժվա՞ր էր հայկական համայնքի անվտանգության հարցերն ավելի վաղ կարգավորել, այլ ոչ թե սպասել գործողությունների սկսվելուն: Նիկոլ Փաշինյան ինչպե՞ս էր պատկերացնում, որ թուրքական ռազմական գործողության շարունակվելու դեպքում հայերի նկատմամբ, մեղմ ասած, հանդուժողականությամբ աչքի չընկնող Թուրքիայի նախագահը, որը պարբերաբար հայերին մեղադրում է ահաբեկչության մեջ, իր հակաահաբեկչական գործողության ժամանակ ապահովեր հայերի անվտանգությունն առանց նախապայմանների՝ անգամ Պուտինի միջնորդության դեպքում: Մեր տարածաշրջանում զարգացումները հուշում են, որ նույնիսկ ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններում պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում առանց քաղաքական առևտրի: Ուստի, ի՞նչ գին պետք է Հայաստանը վճարեր սեփակական համայնքի անվտանգության հարցերով ուշացած զբաղվելու համար՝ և կապ չունի անմիջականորեն Թուրքիային, թե Ռուսաստանին:
Բարեբախտաբար, Սիրիայում զարգացումներն այնպես ընթացան, որ Ղամիշլին անցավ սիրիական կառավարական ուժերի վերահսկողությանը: Ղամիշլիում սիրիական վերահսկողության հաստատումը դժվար է դիտարկել որպես Պուտինի կողմից Փաշինյանի խնդրանքի կատարում, Սիրիայում գործընթացները շատ ավելի բազմաշերտ են ինչ-որ մեկի խնդրանքով քաղաք վերցնելու կամ հանձնելու համար:
Սիրիական վերահսկողության հաստատումը Սիրիայի հյուսիսային որոշ շրջանների նկատմամբ այսպես թե այնպես անվտանգային երաշխիքներ պետք է տար հայկական համայնքին՝ մյուս էթնիկ խմբերի հետ միասին:
-
16:18
Հռոմի պապը հայտարարել է, որ Իրաք առաջին առաքելական ուղևորությունը կատարելու է «որպես խաղաղության և հույսի ուխտավոր»
-
15:58
Չինաստանի վերելքը կորոշի անդրատլանտյան հետագա համագործակցությունը. Ստոլտենբերգ
-
15:33
Անկարան և Բաքուն 6 շաբաթ տևողությամբ զորավարժություններ կանցկացնեն
-
15:11
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
-
14:59
Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը. Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին
-
14:51
ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը իր աջակցությունն է հայտնում ԶՈՒ գլխավոր շտաբին. հայտարարություն
-
14:40
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ընտրական բարեփոխումների մասին օրինագիծ
-
14:30
Մարտի 1-ի դեպքերը ներկայիս իրավիճակի համեմատ «մանկական խաղեր» են. Քոչարյան
-
14:23
Ռոբերտ Սեդրակովիչը Ռուսաստանի մեծ բարեկամն է. Պեսկով
-
14:11
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել
-
14:03
Անարդար խաղաղությունը չի կարող երկար տևել. Ռ. Քոչարյան
-
13:37
Նախագահը պետք է կողմնորոշվի՝ կո՞ղմ է, թե՞ դեմ. Քոչարյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հետ կապված իրավիճակի մասին
-
13:15
Արցախում նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ
-
12:30
Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց. խափանման միջոցն ընտրվեց ստորագրություն` չհեռանալու մասին
-
12:15
Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը
-
12:02
«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր». Ռոբերտ Քոչարյան
-
11:59
Պատրա՞ստ է առաջնորդել Հայրենիքի փրկության շարժումը. պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը
-
11:57
ՀՀ առողջապահության նախարար. Անհրաժեշտ է վերադառնալ դիմակային ռեժիմի պահպանմանը
-
11:48
ԱՄՆ Պետդեպը ուշադիր հետևում է Հայաստանում քաղաքական լարվածությանը և կոչ է անում խուսափել բռնությունից
-
11:17
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, թե որն է իրենց երկրի գլխավոր խնդիրը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 4 կմ/ժ