ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը հայության համար ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Այսօր ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը:  

Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: