ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Տնտեսական հեղափոխությունը» բացասաբար է ազդել 2020թ.-ի բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերի վրա

ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2020թ. պետական բյուջեի մասին նախագիծը:

Այն, որ եկող տարվա պետական բյուջեն հայտարարված «տնտեսական հեղափոխության», «պետության դռները ծեծող» ներդրումների, նախկինում թալանված և բյուջե վերադարձված հսկայական գումարների հետ որևէ աղերս չունի, հայտնի դարձավ սպասվող բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների նախագծի հարապարակումից հետո:

Մեկ այլ հարց է բյուջետային եկամուտների վերաբաշխումը. այն, թե ինչպես են պատրաստվում ծախսել բյուջեն եկող տարի:

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում քննարկումները բավական բուռն էին՝ ծախսերի վերաբաշխումների հետ կապված:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, հիմնականում աճ են գրանցել սոցիալական պաշտպանության, հանրային ծառայություններին հատկացվող բյուջետային գումարները:

Պետական գերատեսչություններին բյուջետային հատկացումները, որոնք որոշների դեպքում ավելացում են ենթադրում, իսկ որոշների՝ նվազում, արդյունավետության գնահատման կարիք ունեն, սակայն դա կախված կլինի այդ գերատեսչությունների  կողմից եկող տարի իրականցվելիք աշխատանքներից:

Իսկ մինչ այդ, հիմնական ու խնդրահարույց հարցը բյուջեում պաշտպանական ծախսերին է առնչվում:

Հիշեցնենք, որ դրանք 2020թ.-ի նախագծով նախատեսվում է ավելացնել ընդամենը 0,8 տոկոսով: 

Բյուջետային ծախսերի վերաձևակերպումներն առավելապես իրականացվել են մի հոդվածից կրճատման, մյուսում` ավելացման ֆոնին: Եվ այս պարագայում առաջանում է հարց. որքանով են արդարացված, օրինակ, սոցիալական պաշտպանությանն ուղղված ավելացված ծախսերը, եթե դա արվելու է ի հաշիվ պաշտպանական ծախսերի կրճատման:

Եվ սա այն դեպքում, երբ, հիշեցնենք, որ 2020թ.-ին Ադրբեջանն իր բյուջետային ծախսերն`ուղղված պաշտպանական ոլորտին, ավելացրել է ավելի քան 20 տոկոսով:

Հատկանշական է, որ Ադրբեջանն  այդ ավելացումները հիմնավորում է ադրբեջանական տնտեսության աճով: Մեզ մոտ հայտարարվում է տարատեսակ ցուցանիշների «աննախադեպ», «հեղափոխական» աճի մասին, մինչդեռ պաշտպանական ոլորտի ծախսերը չեն ավելանում: Սա չի նշանակում, որ պետք է Ադրբեջանի հետ մտնել ուղղակի մրցավազքի մեջ, սակայն մշտապես պետք է հիշել, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսերը գոնե որոշակիորեն պահելու խնդիր:

Ուստի այսօր կանգնած ենք խնդրի առաջ բարձրաձայնելու, որ անվտանգային հարցերը պետք չէ փոխարինել, կամ ստորադասել իշխանությունների սուբյեկտիվ, իրենց ճաշակով ընտրված այլ հարցերին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: