Ներկայացուցիչների պալատի բանաձևն ուղերձ է ինչպես Թուրքիային, այնպես էլ Հայաստանին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մեծ ոգևորություն առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում` թեև բանաձևը չունի պարտադիր իրավական ուժ և Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թվով երրորդ բանաձևն էր:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արդեն բավականին տևական ժամանակ է միայն պատմական արդարությունը վերականգնելու խնդիր չէ միջազգային հանրության համար: Այն առաջին հերթին բավականին արդյունավետ միջոց է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, ինչը պարբերաբար կիրառվում է այս կամ այն պետության կողմից:
Ներկայացուցիչների պալատի կողմից հերթական անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ևս տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: Վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին լարված են՝ պայմանավորված ինչպես երկկողմ օրակարգի խնդիրներով, այնպես էլ Թուրքիայի վարած տարածաշրջանային քաղաքականությամբ: Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը և այն դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Ռուսաստանի հետ, Վաշինգտոնին բավականին զայրացրել է: Նշենք, որ նույն օրը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծ:
Իհարկե, հաճելի չէ, երբ շահարկվում է քո ողբերգությունը սեփական աշխարհաքաղաքական խնդիրները կարգավորելու համար, ինչը մեր կողմից չի կարող ողջունելի լինել, սակայն ստեղծված իրավիճակը որոշակի հնարավորություններ է բացում նաև Հայաստանի համար: ՀՀ պետական մարմինները և սփյուռքի կառույցները չպետք է սահմանափակվեն միայն ոգևորված արձագանքներով: Անհրաժեշտ է գործողությունների հստակ ծրագիր ունենալ ստեղծված իրավիճակում սեփական ազգային շահերն առաջ տանելու համար:
Տվյալ դեպքում ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը միայն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ուղերձ չի պարունակում, քանի որ դրա համար բավարար կլիներ միայն պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը: Այն ուղերձ է նաև Հայաստանին և հայությանը՝ հնարավորություններ ստեղծելով հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: Այդ ուղերձից ճիշտ օգտվելու համար, սակայն անհրաժեշտ է չմոռանալ տարածաշրջանում ուժային դասավորվածությունները և շահերի բախումները:
-
07:32
Երիտասարդական ԵԱ. Հայկ Պապիկյանը և Մուշեղ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիրներ
-
01:31
Համբուրգի իշխանությունները չեն բացառել գազի դեֆիցիտի դեպքում տաք ջրի մատակարարման սահմանափակումը
-
01:31
Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում
-
23:57
Տղերքը գիտեն ինչի համար են այս պահին անազատության մեջ. Սաղաթելյան
-
23:52
Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը
-
22:48
Լուկաշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձել է հարվածել Բելառուսի ռազմական օբյեկտներին
-
21:35
«Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազ է մատակարարում Եվրոպային «Սուջա» գազաչափ կայանի միջոցով
-
19:59
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը
-
18:34
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զգալի կորուստների մասին բոլոր ուղղություններով
-
16:32
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
-
14:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
-
14:31
Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապին
-
13:15
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային
-
13:09
Վճռաբեկ դատարանի նոր դատավորներ են նշանակվել
-
12:13
«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել
-
12:07
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
12:02
Իրանում մեկ օրում երկու երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
-
11:45
ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներին
-
23:09
Սահմանադրության օրը՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները
-
22:02
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 2,06 կմ/ժ