ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձավ տարիների գործընթացի կուլմինացիան. Փաշինյան

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող  բանաձևը, ինչը կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և անշուշտ նոր թափ կհաղորդի այդ գործընթացին։  Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Panorama.am»-ը։

«Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել Սփյուռքում, մասնավորապես, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու  համար ԱՄՆ-ում և տարբեր երկրներում: համար: Գործնականում այս որոշումը հասունացել էր երկար տարիներ, քանի որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական խմբի  անդամներին, և ընդհանրապես Պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել այդ բանաձևին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: