ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

ԵԱ. Հայաստանի թիմերի հաղթանակները

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով ուժեղ է գտնվել Սլովենիայի թիմից, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Հաղթանակի են հասել Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, իսկ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները։
Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և Ուկրաինայի ու Անգլիայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Առաջատար Ռուսաստանը հավաքել է 11 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Գերմանիան՝ 10:
Կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լատվիային: Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը հաղթանակներ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է։
Կանանց Հայաստանի թիմն 8 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը:
Հոկտեմբերի 31-ին կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Անգլիայի հետ, իսկ կանանց թիմն ուժերը կչափի Սերբիայի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 4 կմ/ժ
3 C°
 
   
20.02.2020
   
21.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: