ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը խոստացել է աջակցել Կալինինգրադում բնակվող հային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կալինինգրադի մարզում սոցիալական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ արձագանքել է Համառուսական ազգային հիմնադրամի տարածաշրջանային կենտրոնակայանի անդամ Սուրեն Մանուկյանի խնդրանքին։

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, վերջինս ՌԴ նախագահին պատմել է, որ Կալինինգրադի մարզում բնակվող երիտասարդները ցանկանում են ճանապարհորդել՝ մեկնել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և ՌԴ այլ քաղաքներ, սակայն ուղևորությունները ներքին ուղղություններով հաճախ ավելի թանկ են լինում, քան միջազգային ուղղություններով։ Սուրեն Մանուկյանը Պուտինին խնդրել է մեծացնել տարածաշրջանային ծրագրի պետական ֆինանսավորումը, որը թույլ է տալիս երիտասարդությանը ճանապարհորդական և կրթական նպատակներով շրջագայել ՌԴ քաղաքներում։

«Ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ, այդ հարցն անպայման պետք է լուծում գտնի և ոչ միայն երիտասարդների համար, այլ նաև բոլոր տարիքի անձանց համար։ Մենք սուբսիդավորում ենք և հետագայում էլ կսուբսիդավորենք, կարծում եմ, որ դա բավական չէ, որ պետք է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի հեշտ և շահեկան լինի մեկնել Կալինինգրադ կամ Կալինինգրադից, քան դեպի արտասահման»,- ասել է Պուտինը: 

Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ կաջակցի «առաջարկին» և իր վարչակազմի և կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել է ձեռնամուխ լինել հարցի լուծմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: