ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

© AP Photo / Pablo Martinez Monsivais

 

Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը՝ դրանցում ավելացնելով Իսլամական Հանրապետության շինարարական ոլորտն, ինչպես նաև արգելելով մի շարք նյութերի մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել միջուկային և հրթիռային ծրագրում: Այս մասին նշված է պետդեպարտամենտի հայտարարության մեջ, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն շարունակում է իրանական ռեժիմի ատոմային ծրագրի նկատմամբ սահմանափակումների կիրառումը: Այս միջոցով հնարավոր կլինի հետևել Իրանի քաղաքացիական ատոմային ծրագրին, կրճատել ընդլայնման ռիսկերը, ինչպես նաև սահմանափակել Իրանի կողմից ատոմային զենքի ձեռքբերման «առաջխաղացման ժամանակը» », - նշված է փաստաթղթում:
Վաշինգտոնի բացատրությամբ, Իրանի շինարարական ոլորտը հայտնվել է պատժամիջոցների ներքո, քանի որ «ուղղակի կամ անուղղակի ղեկավարվում է Իսլամական հեղափոխության զորքերի կողմից»: Այս պատճառով, սահմանափակումներ են մտցվել ամբողջովին մշակված կամ անմշակ երկաթի, գրաֆիտի, ածուխի վաճառքի և/կամ մատակարարումների նկատմամբ: Բացի այդ, արգելքի ներքո են չորս տեսակի նյութեր (երկաթյա խողովակների տեսակներ, նրբաթիթեղ և այլն), որոնք ԱՄՆ մոտեցման համաձայն կարող են օգտագործվել ատոմային կամ հրթիռային ծրագրերում:
Միևնույն ժամանակ պետդեպարտամենտը երկարաձգել է ՌԴ-ին, Չինաստանին և եվրոպական որոշ երկրներին բացառույթունների տրամադրման ժամկետը՝ շարունակել աշխատել իրանական ատոմային օբյեկտներում, ինչը թույլ չի տա, որպեսզի Իրանը դրանք օգտագործի ատոմային այլ մշակումների նպատակով:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: