ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարսելում անհայտ անձը կրակոցներ է արձակել բարում գտնվող մարդկանց վրա

Apa

Ֆրանսիայի Մարսել քաղաքի բարում անհայտ անձը կրակոցներ է արձակել մարդկանց վրա, 6 մարդ տուժել է, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:

Փոխանցվող տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Terminus բարում տեղական ժամանակով 20:30-ի սահմաններում: Տուժել է 6 մարդ, մեկը ծանր վիճակում է:

«Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնում է, որ հարձակվողը բարին է մոտեցել մոտոցիկլետով, կատարել մի քանի կրակոց եւ թաքնվել: Գործակալությունը նշում է, որ նա դեռեւս ազատության մեջ է:

Իրավապահների տեղեկություններով՝ հրաձիգն օգտագործել է պոմպային հրացան. դեպքի վայրում հայտնաբերվել են 12 տրամաչափի 7 պարկուճներ:

France Bleu ռադիոկայանի տեղեկություններով՝ մասնագետները չեն բացառում, որ դա «հաշիվների մաքրում» էր: Քննությունը կատարում է դատական ոստիկանությունը: Ռադիոն նշում է, որ այս նույն բարում 2017 թվականին Ծննդյան տոների նախաշեմին հրաձգության հետեւանքով մահացել էր 26-ամյա տղամարդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: