ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի հայերի հայրենասիրության հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ. Բաշար Ասադ

© РИА Новости / Михаил Климентьев/

Սիրիայի հայերի հայրենասիրության հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ և այդ առումով բոլոր կասկածները ցրվել են: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ նշելով, որ Սիրիայի հայերը ինտեգրվել են, սակայն չեն ձուլվել հասարակության մեջ: Այս մասին հաղորդում է News.am-ը` հղում կատարելով ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությանը:

Ասադի խոսքով՝ հայերը վերջում են միացել սիրիական հանրությանը և առավելապես ունեն հայրենասիրական տրամադրվածություն:

«Հայրենասիրության մասին հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ և այդ առնչությամբ բոլոր կասկածները ցրված են: Միևնույն ժամանակ Սիրիայի քաղաքացիների այդ խումբն ունի իր կազմակերպությունները, իր եկեղեցիները և, ինչն ավելի կարևոր է, իր դպրոցները: Եթե դուք այցելում եք որևէ հայկական տոնախմբություն՝ հարսանիք կամ որևէ այլ միջոցառում, ես ունեմ հայ ընկերներ, և ես այցելել եմ այդպիսի միջոցառումները, նրանք այդ ժամանակ երգում են իրենց ավանդական երգերը, սակայն հետո նրանք երգում են ազգային երգեր»,-ասել է Ասադը:

Նրա կարծիքով՝ չկա ազատության ավելի մեծ ձև, քան դա է: Եվ հայերը ձուլվել են սիրիական հասարակությունում շատ ավելի պակաս, քան ուրիշ համայնքների ներկայացուցիչները: «Նրանք ինտեգրվել են, սակայն չեն ձուլվել սիրիական հասարակության մեջ, պահպանել են իրենց ինքնությունը»:

Նախագահի կարծիքով՝ դրանից ելնելով՝ իշխանությունները պետք է գործեն հայերի հետ մի մոտեցմամբ, քրդերի հետ՝ մեկ ուրիշ: Իսկ պատճառն այն է, նրա խոսքով, որ վերջիններիս շրջանում կան սեպարատիստական տրամադրություններ: Կան անգամ աշխարհագրական քարտեզներ, որոնք ներկայացնում են Սիրիական Քրդստանը որպես ընդհանուր Քրդստանի մաս: «Մենք իրավունք ունենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, և խուսափել սեպարատիստական դատողություններից: Մենք խնդիր չունենք այսպես կոչված «սիրիական բազմազանության» հետ: Հակառակը, այն հարուստ է և գեղեցիկ: Սակայն հարստությունն ու բազմազանությունը մի բան է, իսկ առանձնացումն ու երկրի մասնատումը՝ բոլորովին այլ, լրիվ հակառակ պատկեր է: Եվ հենց դա է խնդիրը»,-նշել է Ասադը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: