ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի պետնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 2-ին Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել  «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ, տեղեկացնում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական միջոցառման անցկացումը՝ որպես ուժեղ կողմ ընդգծելով ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման, ինքնադրսևորմանն ուղղված դասընթացները, միասնական ճակատով խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու կարողությունը:

Պետական նախարարն ընդհանուր գծերով ներկայացրել է Արցախի տնտեսական քաղաքականությունը, խոսել հեռանկարային ծրագրերից՝ շեշտելով, որ հաջողության հիմքն այդ ծրագրերում  երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն է:

Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու, ձեռնարկությունների ստեղծմանը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել է գործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված 3 ծրագրերի համար 300 հազար դրամ մեկնարկային կապիտալով:

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Պետական նախարարը պատասխանել է սոցիալական, ներդրումային քաղաքականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող տասնյակ հարցերի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: